Բաթումի անկարգությունների կապակցությամբ ձերբակալել են 40 կալանավորվածներից յոթին


15:46 , 13 մարտ, 2017

Բաթումի անկարգությունների կապակցությամբ ձերբակալել են 40 կալանավորվածներից յոթինAysor.am-ը գրում է.

Վրաստանի ՆԳՆ նախարար Գեորգի Մղեբրիշվիլին հայտարարել է, որ դատարանը վարչական կալանքի է դատապարտել այն 40 անձանցից յոթին, որոնք բերման են ենթարկվել Բաթումում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ, հայտնում է РИА Новости-ն:

«Խստիվ պատժվելու է յուրաքանչյուրը, ով մասնակցել է դրանց: Կատարվում է անձանց նույնականացում, քրեական գործ է հարուցված և հետաքննություն է սկսվել: Ներկայում յոթ մարդ է ձերբակալված վարչական խախտման համար, բերման ենթարկված 40 անձանցից մնացածները ազատ են արձակվել ստորագրությամբ, սակայն նրանց նկատմամբ վարչական վարույթը դադարեցված չէ, և նրանք անպայմանորեն կկանգնեն դատարանի առաջ: Անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին», - հայտարարել է նախարարը վրացական Առաջին ալիքի եթերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ