Messenger-ը նմանակում է Snapchat-ին. Facebook-ով հնարավոր կլինի ուղարկել անհետացող հաղորդագրություններ


15:40 , 13 մարտ, 2017

Messenger-ը նմանակում է Snapchat-ին. Facebook-ով հնարավոր կլինի ուղարկել  անհետացող հաղորդագրություններNewmag.am-ը գրում է.

Facebook Messenger-ի թիմը թողարկել է  Messenger Day-ը, որը նոր հնարավորոթյուն է անհետացող ֆոտո-վիդեո հաղորդագրությունների փոխանակման համար: Օգտագործելով Messenger-ի տեսախցիկը` օգտատերերը կարող են իրենց Day–ում  ավելացնել մեդիա նյութեր և  կիսվել  կյանքի ակնթարթներով նրանց հետ, ում հետ կցանկանան: Ուղարկված հաղորդագրությունները պահպանվում են  24 ժամ, որից հետո ջնջվում:

Messenger-ի այս թարմացումը Snapchat-ում նմանատիպ գործառույթի կլոնն է՝ հեծանիվ չեն հորինել: Անցած տարի նման գործառույթ հայտնվեց  Snapchat-ում (Snapchat Stories), որից հետո այն կրկնօրինակեց նաև Instagram-ը (Instagram Stories), այնուհետև WhatsApp-ը (WhatsApp Status): Իսկ 2016-ին ինքնաոչնչացող հաղորդագրությունների գործառույթ ավելացավ նաև ВКонтакте -ում:

Messenger Day-ի միջոցով հնարավոր է սելիֆիներ անել, վիդեոներ նկարել, դրանց ավելացնել տեքստեր, սթիքերներ, անիմացիա: Կատարված աշխատանքը երևում է մենյուի Day բաժնում, որը կարելի է դարձնել գաղտնի կամ բաց բոլորի համար: Ստացված մեդիա բովանդակությունը հնարավոր չէ պահպանել կամ կիսվել այդ ամենով նորությունների ժապավենում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ