15:16 , 13 մարտ, 2017
Araratnews.am-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոն»-ՊՍԺ պատասխան խաղի (6:1) գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինը կշարունակի հետագայում ևս սպասարկել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հանդիպումները. հայտնում է RMC-ը:
Մամուլում նշվում էր, որ ՈւԵՖԱ-ն գոհ չի մնացել 38-ամյա գերմանացի մրցավարի աշխատանքից և կզրկի նրան ՉԼ-ի խաղերը սպասարկելու հնարավորությունից: Միևնույն ժամանակ, Գերմանիայի ֆուտբոլային միությունում աջակցել էին Այտեկինին.
«Յուրաքանչյուր խաղից հետո ՈւԵՖԱ-ն վերլուծում է մրցավարական բրիգադի աշխատանքը, որպեսզի որոշի, թե ապագայում ինչ խաղեր նրանք կսպասարկեն: Քննարկվում է նաև այն հարցը՝ արդյոք արժե՞ պատ-ել մրցավարին, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մեզ համար «Բարսելոնի» և ՊՍԺ-ի միջև խաղն ավարտվել է եզրափակիչ սուլիչով, ոչ ավելին»,- ասել է աղբյուրը: