14:22 , 13 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
«Ծառուկյան» դաշինքը ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Աշտարակում էր: Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հավաքվածներին կոչ արեց ոչ մեկի խոսքերին չհավատալ, այլ հավատալ մարդու կատարած գործին:
«Ասե՛լ ենք թոշակները բարձրացնելու ենք, այո՛, բարձրացնելու ենք, ո՞վ է կասկածում: Բանկի տոկոսները իջեցնելու ենք, պետք է այն լինի 2-5 տոկոս: Այսօր հիմա բոլորդ վարկի տակ եք չէ՞, այն էլ մի տանից 2-3 հոգի, դրա համար առողջացման ծրագիր է պետք, որ ժողովուրդը կարողանա շնչել: Աշխատող, բերք ու բարիք ստեղծող ժողովրդին պետք է չխեղդել, չցավեցնել»,-ասաց նա և նշեց, որ այսօր անհնարին բան չկա և բոլոր խնդիրներն էլ լուծելի են:
Դիմելով ժողովրդին՝ Ծառուկյանը նշեց՝ նրանք են մեղավոր, որ մեկին «խաթր անելով» գնում են ընտրության։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ