13:50 , 13 մարտ, 2017
Armsport.am-ը գրում է.
Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Չելսիի» հետ արտագնա հանդիպումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է երեք մրցաշարերում պայքարը շարունակելու կարևորության մասին:
«Դա մեզ չի անհանգստացնում: Պետք է պատրաստ լինենք հանդիպմանը: Գիտենք, որ հեշտ չի լինելու, սակայն հույս ունենք` լավ խաղ կստացվի և կկարողանանք լավ արդյունքի հասնել: Պետք է խաղանք բոլորի հետ: Էական չէ, թե որտեղ ենք խաղում, կարևոր է անել առավելագույնը և լավ խաղ ցուցադրել: Դա ամենակարևոր բանն է:
Իմաստ չունի խուսափել «Չելսիի» հետ հանդիպումից, քանի որ տիտղոս նվաճելու համար պետք է հանդիպես նրանց բոլորին: Կարծում եմ, որ ավելի լավ է խաղալ նրանց հետ հիմա, տեսնել, թե կարող ես հաղթել կամ ոչ, այնուհետև առաջ շարժվել:
Շատ կարևոր է մնալ երեք մրցաշարերում էլ: Փորձելու ենք անել դա: Հեշտ չի լինելու, սակայն որքան առաջ ես գնում, այնքան ավելի բարդանում է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: