Եվրոպայի Խորհուրդը Թուրքիայի հետ երկխոսության կոչ է արել


13:16 , 13 մարտ, 2017

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը կարծում է, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև ներկայիս կոնֆլիկտային իրավիճակը պետք է անհապաղ վերացվի: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակվաած հաղորդագրության մեջ:

«Ներկայիս իրավիճակը վնասում է դիվանագիտությանը և ժողովրդավարությանը, և մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի այն սրվի»,-ասել է Յագլանդը:

Նա կարծում է, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաաններից դուրս, պետք է սահմանադրական փոփոխությունների դրական և բացասական կողմերի մասին տեղեկացված լինելու լայն հնարավորություններ ունենան:

Նա նաև ընդգծել է, որ հրապարակային ելույթները, քաղաքական արշավները, որոնք անցկացվում են ԵԽ անդամ երկրներում, պետք է համապատասխանեն ազգային օրենսդրություններին և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: