12:49 , 13 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռութը Թուրքիային ներողություն խնդրելու կոչ է արել:
Ըստ Demokrathaber-ի՝ նա անընդունելի է համարել Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները: «Եթե Թուրքիան այսպես շարունակի, ստիպված կլինենք պատասխան տալ»,- հայտարարել է Հոլանդիայի վարչապետը՝ կոչ անելով ներողություն խնդրել «նացիստ» որակման համար:
Հիշեցնենք, որ Հոլանդիայում նույնպես չեղարկվել է թուրքական իշխանությունների նախընտրական հանրահավաքը: