11:15 , 13 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ «մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում, որն անցկացվելու է ամռանը Գերմանիայում: Այս մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ТАСС-ը:
«Եթե մենք պայմանավորվածություն ձեռք չբերենք ավելի վաղ գագաթաժողովի մասին, ապա կարող ենք ակնկալել, որ նրանք կհանդիպեն Համբուրգում հուլիսի սկզբին կայանալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ, քանի որ դա կլինի առաջին միջոցառումը, որին նրանք երկուսով կմասնակցեն», - ասել է Պեսկովը: