Սա ոչ թե հրաշագործություն, կամ կախարդանք է, այլ պարզապես հնարք, որը իրականացնողներին հաճախ կարելի է հանդիպել Հնդկաստանի փողոցներում:
Խալու տակ սովորորաբար թաքնված է լինում բավական ծանր հարթակ, որին միանում է երկաթե կառուցվածքը, ապա աթոռը, որի վրա նստում է մեր յոգը: Այս ամեն ինչը խնամքով թաքցվում է լայն ու երկար թևքերով հագուստի մեջ: Ձեռնափայտը, որը միշտ կտեսնեք այս հնդիկների ձեռքին, կապում է աթոռը հարթակի հետ:





