Ռամոսը հավասարվել է Ռոբերտո Կառլոսին Ռեալի լավագույն պաշտպան-գոլահարների ցանկում


10:25 , 13 մարտ, 2017

Ռամոսը հավասարվել է Ռոբերտո Կառլոսին Ռեալի լավագույն պաշտպան-գոլահարների ցանկումArmsport.am-ը գրում է.

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հաղթանակ է պարգևել իր թիմին Պրիմերայի 27-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղում:

Հանդիպման 81-րդ րոպեին մադրիդցիների պաշտպանը գլխի հիանալի հարվածով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրել 2:1:

30-ամյա Ռամոսն իր 68-րդ գոլն է հեղինակել «Ռեալի» կազմում և հավասարվել Ռոբերտո Կառլոսին ակումբի լավագույն պաշտպան-գոլահարների ցանկում՝ շրջանցելով Ֆերնանդո Յերոյին (67):