Մենք Ձեր սահմանադրությունը չենք փոխում, մերն ենք փոխում, դա ձեզ ինչո՞ւ է այդքան անհանգստացնում. Թուրքիայի փոխվարչապետը՝ Նիդեռլանդներին


09:55 , 13 մարտ, 2017

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն հանդուրժում Թուրքիայի «հզորացումը», այդ իսկ պատճառով փորձում են խափանել սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի կայացումն ու կառավարման նախագահական համակարգի հաստատումը, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:


Հիշեցնենք, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն արգելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին վայրէջք կատարել երկրի տարածքում: Չավուշօղլուն պատրաստվում էր Նիդեռլանդներում բնակվող թւորք քաղաքացիներին համոզել պաշտպանել երկրի սահմանադրական փոփոխությունները, որոնք զգալիորեն ընդլայնում են նախագահի լիազորությունները: Հանրաքվեն նշանակված է ապրիլի 16-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ