22:41 , 13 մարտ, 2017Հին հասարակության մեջ tu դերանունը («դու»-լատ.) հավասարապես օգտագործվում էր թե՛ կայսրին, թե՛ ստրուկին դիմելու համար:

Անգլերենում առաջ գոյություն ուներ tհou բառը՝ «դու» դերանունը (այն այժմ գործածվում է միայն աստվածաշնչյան տեքստերում), որին ժամանակի ընթացքում փոխարինելու եկավ you դերանունը: Մինչ այսօր անգլերենում you դերանունը գործածվում է ինչպես «դու», այնպես էլ «Դուք» իմաստով: Սրա համար մի կատակ են հորինել անգլիացիները, ըստ որի՝ նրանք անգամ շան հետ են «Դուք»-ով խոսում: Սա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր բուրժուական այն գաղափարներով, որ հասարակության մեջ բոլորը պետք է հավասար լինեն:
Որտեղ են օգտագործում «դու» և «Դուք».
ֆրանսերենում՝ tu / vous
թուրքերենում՝ sen / siz
ուկրաիներենում, բելառուսերենում՝ ти / ви
ռուսերենում՝ ты / вы
բուլղարերենում՝ ти / вие
ռումիներենում՝ tu / voi
հունարենում՝ esy / sy
հոլանդերենում՝ jij / u
գերմաներենում՝ du / sie
Ծանոթանալուց հետո իտալացիները շատ ժամանակ միանգամից «դու»-ի են անցնում՝ անկախ դիմացինի տարիքից: Սա գործում է սովորական ծանոթությունների և խոսակցությունների ժամանակ, սակայն, օրինակ, աշակերտն՝ ուսուցչին կամ հիվանդը՝ բժշկին ավելի հարգալից կերպով է դիմում՝ «lei»:
Իսպաներենում, ինչպես նաև հայերենում, կա երկու դիմելաձև՝ «դու» - tu և «Դուք» - usted։ Առաջինն օգտագործվում է ընտանիքի անդամների, ընկերների և ծանոթների հետ հաղորդակցվելու ժամանակ, նաև նրանց հետ, ովքեր տարիքով և դիրքով մոտ են գտնվում Ձեզ (անգամ այն դեպքում, երբ լավ չեք ճանաչում միմյանց): «Դուք»-ով խոսում են անծանոթների և այն մարդկանց հետ, ովքեր տարիքով ավելի մեծ են կամ սոցիալական կարգավիճակով ավելի բարձր: Եթե նոր եք ծանոթացել որևէ մեկի հետ, ավելի լավ է նրան usted-ով դիմեք, մինչև Ձեզ չառաջարկեն «դու»-ի անցնել:

Պորտուգալերենում որպես ազատ ձև գործածվում է tu-ն, իսկ որպես ավելի հարգալից ձև՝ você-ն: Վերջինս ծագել է vossa mercê-ից («Ձերդ ողորմածություն»): Առօրյա կյանքում գերակշռում է tu-ն՝ մտերիմ ընկերների, ծնողների, երեխաների հետ:

Հին ռուսերենում սոցիալական յուրաքանչյուր խմբի անդամների հետ ազատ ոճով էին խոսում, օրինակ՝ «ты, царь-батюэка…»: Հարգալից դիմելաձևն ի հայտ է եկել XVIII դարում՝ ֆրանսիական մշակույթի և լեզվի ուժգին ազդեցության հետևանքով՝ հատկապես արիստոկրատիայի շրջանում: Անգամ XX դարի սկզբին երեխաներն իրենց ծնողներին հաճախ «Դուք»-ով էին դիմում: Այսօր նրանք օգտագործում են երկու դերանուններն էլ՝ «դու» - ты և «Դուք» - вы: