Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


09:58 , 13 մարտ, 2017

Հանրապետության տարածքում`

Մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի ցերեկը, 14-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 Երևան քաղաքում՝

Մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի ցերեկը, 14-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: