Իսլամական պետությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրում է իր անցակետերը Եգիպտոսի Սինայ թերակզղու հյուսիսում՝ ալ-Արիշ քաղաքում:
Իսլամական պետությունն ակտիվ է եղել Եգիպտոսի Սինայ թերակղզում՝ այն հռչակելով իր վիլայեթներից մեկը:
Ինչ վերաբերում է Ալ-Արիշ քաղաքին, ապա այն կարևոր դիրք է զբաղեցնում։
Նախ՝ այն գտնվում է Միջերկրական ծովի ափին, ինչը չափազանց կարևոր է իսլամականների համար:
Բացի այդ՝ բավական մոտ է տեղակայված Իսրայելին, որտեղից կարող են անհանգստացնել հրեաներին: