Հարավային Կորեան և ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են սկսել


09:00 , 13 մարտ, 2017

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինվորականները սկսում են Key Resolve համատեղ զորավարժությունները՝ Հյուսիսային Կորեայի հետ դիմակայության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։

Նշվում է, որ ռազմական գործողությունների համակարգչային մոդալավորման համակարգերի կիրառմամբ զորավարժությունները կանցկացվեն մինչև մարտի 24-ը։

Հարավային Կորեայում հայտարարել են, որ այդ զորավարժությունները կոչված են ծառայելու որպես նախազգուշացում Հյուսիսային Կորեային, որը փետրվարի 12-ին փորձարկել էր գործողության միջին շառավղով, ծանրվառելիքային բալիստիկ հրթիռ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը սկսել է Հարավային Կորեայում THAAD ՀՀՊ համակարգերի տեղակայումը։