07:55 , 13 մարտ, 2017
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար և նախագահի թեկնածու Մարին Լե Պենը դեմ է արտահայտվել երկրի տարածքում թուրք քաղաքական գործիչների ելույթներին։
«Ինչո՞ւ մենք պետք է հանդուրժենք մեր հողում այն, ինչից հրաժարվել են այլ ժողովրդավարական երկրները։ Ֆրանսիայում թուրքական ընտրարշավ չկա»,-գրել է Լե Պենն իր թվիթերյան էջում։