Ուիլ Սմիթը ցատկել է Վիկտորիա ջրվեժից


03:20 , 13 մարտ, 2017

Image result for уилл смит прыгнулՀոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը զարմացրել է երկրպագուներին՝ ցատկ կատարելով Վիկտորիա ջրվեժից։ Նրա վտանգավոր քայլն այժմ ակտիվորեն քննարկվում է համացանցում։

Սմիթը որոշել էր տարզանկայով ցատկել Վիկտորիա ջրվեժի գլխավերևում գտնվող կամրջից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է դերասանը նյարդայնանում, որից հետո չշտապելով մի քանի քայլ է անում և ցած նետվում։ Սմիթի ձեռքին եղել է տեսախցիկ, որն էլ ֆիքսել է նրա ցատկը։

Դերասանը կարողացել է իրականացնել իր 20 տարվա երազանքը՝ հայտնում է TMZ պորտալը։ Սոցցանցերի օգտատերերը նրան զգուշավորության կոչ են արել։