ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանի կողմից հայկական դիրքերին հասցված հրետանային հարվածի մասին լուրը
22:01 , 12 մարտ, 2017
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի պաշտպանության գերատեսչության տարածած տեղեկատվությունն այն մասին, թե այսօր ադրբեջանական բանակը հրետանային կրակով Լեռնային Ղարաբաղում տեղակայված մարտական հենակետ է ոչնչացրել:
«Ադրբեջանի կողմից տարածած տեսանյութը ապատեղեկատվություն է։ Անգամ հրետանային կրակ չի եղել»,-գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ այսօր Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, ըստ որի ադրբեջանական հրետանին Լեռնային Ղարաբաղում տեղակայված հայկական մարտական հենակետ է ոչնչացրել՝ հայկական կողմի պատճառելով 5 մարդկային կորուստ: