Պետք է լինի անվտանգություն, պետք է կրակոցներ չլինեն, որպեսզի լինեն բանակցություններ. Ռուբեն Սաֆրաստյան
00:18 , 12 մարտ, 2017
Aysor.am-ը գրում է.
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի Ռուսաստան կատարած այցին, ասաց, թե այդ երկու երկրները հիմնականում հաղթահարում են այն բացասականը, որ կար նրանց հարաբերություններում։
«Եվ արդեն կարելի է ասել, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները նորմալացված են», - ասաց Սաֆրաստյանը՝ նշելով, թե հհարկե, որոշ հարցեր, այնուամենայնիվ, կան։
Ինչ վերաբերում է Արցախի հարցում երկու երկրների մոտեցումներին, թուրքագետն ասաց, թե պետք է նշել հանգամանքը, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների մաս է կազմում և միջնորդական գործունեություն է իրականացնում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: