00:32 , 12 մարտ, 2017
Նիդերլանդների ոստիկանության աշխատակիցները Ռոտերդամում կանգնեցրել են ընտանիքի և հասարակական քաղաքականության գործերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայաի ավտոմեքենան: Այդ մասին հայտնում է RTV Rijnmond-ը:
Տեղեկացվում է, որ նրա ավտոմեքենան կանգնեցրել են լիցքավորման կայանի մոտակայքում, որի մոտ հավաքված մի քանի տասնյակ մարդիկ լոզունգներ էին աղաղակում ի աջակցություն Թուրքիայի:
Նշվում է, որ նախարարը հույս ուներ ժամանել դեսպանատուն, որի ներկայացուցիչը նույնպես գտնվում է դեպքի վայրում:
Ավելի վաղ ասվել էր, որ ընտանիքի գործերով թուրք նախարարը ծրագրում է ցամաքային ճանապարհով ժամանել Նիդերլանդներ այն բանից հետո, երբ երկրի իշխանությունների կողմից մերժվեց Թուրքիայի արտգործնախարարի ինքնաթիռի վայրէջք կատարելու թույլտվությունը: