Չինաստանը 2016 թվականին մեծացրել է արդյունաբերական ռոբոտների արտադրությունը 34 տոկոսով


23:47 , 11 մարտ, 2017
Times.am-ը գրում է.
 Չինաստանը 2016 թվականին մեծացրել է արդյունաբերական ռոբոտների արտադրությունը 34,3 տոկոսով՝ 2015-ի համեմատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արդյունաբերական և տեղեկատվայնացման հարցերով փոխնախարար Սին Գոբինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»-ն։
 Նրա խոսքով՝ 2016 թվականին Չինաստանում արտադրած արդյունաբերական ռոբոտների թիվը հասել է 72.4 հազար միավորի։ Արտադրության ծավալն օրեցօր մեծանում է։

Ոլորտի հետագա զարգացման համար նա անհրաժեշտ է համարել արտադրական բազայի հետագա ամրապնդումը, նոր և ավանդական արդյունաբերական ոլորտներում ռոբոտների կիրառության ընդլայնումը։