22:38 , 11 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի իմացել, որ ազգային անվտանգության գծով իր նախկին խորհրդականը պաշտպանում է Թուրքիայի շահերը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Մարտի 8-ին Associated Press-ը հայտնել է, որ Մայքլ Ֆիլինը խոստովանել է, որ աշխատել է որպես պաշտոնական Անկարայի շահերի լոբբիստ: Պարզվել, որ Ֆիլինը պաշտպանել է Թուրքիայի շահերը նախընտրական շրջանում` առնվազն 2016 թվականի օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում:
Նաև հաղորդվել է, որ Մայքլ Ֆիլինը տեղեկատվություն է հավաքել քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին, ում Թուրքիան մեղադրում է 2016 թվականի ամռանը հեղաշրջման փորձ կազմակերպելու համար: