Բայց հարց է առաջանում՝ արդյոք սոցիալական մեդիայի շնորհիվ մենք իրականում մեզ ավելի սիրված ենք զգում, արդյոք բավարարվում է պատկանելիության և գնահատված լինելու մեր կարիքը: Իսկ գուցե սա ﬕայն պատրանք է, որին այդքան ուզում ենք հավատալ․․․ Եթե այս երևույթը ավելի հանգամանալից դիտարկենք, ապա կարող ենք փաստել, որ վերջին շրջանում շատ մարդկանց կյանքում ﬕ նոր «հետաքրքիր ﬕտում» է ներմուծվել. այն է՝ ապացուցելու բոլորին՝ որքան իդեալական է իրենց կյանքը, որքան հաջողակ են իրենք, որքան երջանիկ են ինչ-որ մեկի հետ ընկերություն անելու կամ հարաբերություն ունենալու համար:
