21:43 , 11 մարտ, 2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: