01:00 , 12 մարտ, 2017
Հարավաֆրիկյան հանրապետությունում թռչնաֆերմա այցելությունը թեթև ցնցումով և սոված ջայլամների խայթոցներից առաջացած մի քանի կապտուկներով ավարտվեց բրիտանացի զբոսաշրջիկի համար՝ տեղեկացնում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Արևմտյան Կապսկի նահանգում: Այլին անունով բրիտանուհին որոշել է կերակրել ջայլամներին: Կերով լի դույլը անսպասելի իրարանցում է առաջացրել թռչունների մոտ. նրանք միանգամից հարձակվել են կնոջ վրա և սկսել կտցահարել նրան: Այդ ընթացքում Այլինին ուղեկցողները խնդրել են նրան «ժպտալ և նայել տեսախցիկին»: