Օդրի Հեփբերնի որդիները չեն կարողանում կիսել մորից մնացած ժառանգությունը
18:36 , 11 մարտ, 2017
Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Օդրի Հեփբերնի մահվանից 24 տարի է անցել , բայց նրա որդիները չեն կարողանում համաձայնության գալ մորից մնացած շատ իրեր կիսելու հարցում:
Շոն Ֆերրերն ու Լուկա Դոտտին տարբեր հայրեր ունեն: Օդրի Հեփբերնը իր կապիտալն ու անշարժ գույքը նրանց միջև հավասար կիսել է, սակայն իր անձնական իրերը՝ հագուստի հավաքածուները, զարդերը, կինոնկարների գովազդային պաստառները, որոշ սցենարներ և այլն, չի կտակել որդիներին: Նրանք ցանկանում են իրավունքներ ունենալ նաև այդ իրերի նկատմամբ, քանի որ դրանք աճուրդներում կարող են շատ թանկ վաճառվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։