Ամերիկացի օդերևութաբանի «մենամարտը» քամու դեմ (Video)


20:23 , 11 մարտ, 2017

 Համացանցում մեծ ժողովրդականություն է ստանում տեսանյութը, որում ամերիկյան օդերևութաբանական դիտակայանի աշխատակիցը անհաջող պայքարում է քամու դեմ։ Հոլովակը հրապարակվել է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
 «Այսօր առավոտյան քամու պոռթկումները հասել են ժամում 100 մղոնի (44 մ/վ), այնպես որ մենք ստիպված ենք եղել կտրվել աշխատանքից ու խաղալ… Դրոշն օգտագործվում է քամու արագության և ուղղության որոշման համար»,-ասվում է տեսանյութին կից մեկնաբանությունում։ Մեկ օրում հոլովակն արժանացել է մի քանի հարյուր հազար դիտման։
Օդերևութաբանական կենտրոնը գտնվում է Նյու Հեմփշիրում՝ Վաշինգտոն լեռան գագաթին։