ՄԱԿ-ը՝ 1945-ից ի վեր ամենամեծ հումանիտար ճգնաժամի մասին. 20 մլն մարդ սովից է տառապում


19:50 , 11 մարտ, 2017
Panarmenian.net-ը գրում է.
 Աշխարհն ամենալուրջ հումանիտար ճգնաժամն է ապրում 1945-ից ի վեր՝ աշխարհի 4 երկրում ավելի քան 20 մլն մարդ սովից է տառապում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ հումանիտար հարցերի բաժնի ղեկավար Սթիվեն Օ՛Բրայանը:
 Նա պարզաբանել է, որ առանց համակարգված գլոբալ ջանքերի միջազգային կազմակերպությունների կողմից այդ մարդիկ ուղղակի կմահանան: Ըստ նրա, աղետը կանխելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ ֆինանսական օգնություն հատկացնել Եմենին, Հարավային Սուդանին, Սոմալիին և Նիգերիային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։