Թուրքիան դադարեցրել է Ղրիմի հետ լաստանավային հաղորդակցությունը


16:16 , 11 մարտ, 2017

Թուրքիան դադարեցրել է Ղրիմի հետ լաստանավային հաղորդակցությունըBarometer.am-ը գրում է.

Թուրքիան դադարեցրել է Ղրիմի հետ լաստանավային հաղորդակցությունը այն վերսկսելուց վեց ամիս անց: Այս մասին "Ռիա Նովոստիին" հայտնել է Ղրիմի ծովային գործակալության լաստանավային ընկերության տնօրեն Ստանիսլավ Գվոզդիլովը:

Նա հայտնել է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ Թուրքիայի նավահանգիստները չեն ընդունում Ղրիմից լաստանավեր, ինչն էլ անհնար է դարձրել Թուրքիայից Ղրիմ տարբեր ապրանքների ներկրումը:

Նա նաև նշել է, որ Անկարան չի մանրամասնել իր որոշման պատճառները:

Ղրիմի և Թուրքիայի միջև լաստանավային հաղորդակցությունը վերականգնվել էր անցյալ տարվա հոկտեմբերին, երբ ռուսական "Վարյագ" լաստանավը Սևաստոպոլից մեկնել էր Թուրքիայի սևծովյան Զոնգուլդակ քաղաք: