Ռուսաստանը թույլ չի տա, որ Հայաստանի վրա որևէ մեկը հարձակվի. Վիտալի Նաումկին


14:38 , 11 մարտ, 2017

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը թույլ չի տա, որ որևէ մեկը Հայաստանի վրա հարձակվի: Երևանում ընթացող «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Դարտմուտի կոնֆերանսի համանախագահ, Ռուսաստանի ռազմավարական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վիտալի Նաումկինը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինության մասին:

«Սա շատ սուր հարց է, որն անհասկանալի է մեր հայ ընկերների համր: Մենք ապրում ենք հետխորհրդային տարածքում, որտեղ Ռուսաստանի ստրատեգիական գիծը կայանում է այս տարածաշրջանի բոլոր պետությունների հետ ընկերական հարաբերություններ պահպանելու մեջ», - նշեց Վիտալի Նաումկինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ