13:55 , 11 մարտ, 2017
Armsport.am-ը գրում է.
Գաբոնում ֆրանսիական ՊՍԺ-ի երկրպագուն սպանել է ընկերոջը, ով ծաղրել է իրեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնային» 1:6 հաշվով պարտվելու համար:
Ինչպես տեղեկացնում է AFP-ն, 18-ամյա տղան հարվածել է ընկերոջ վզին: Նա մահացել է մինչև շտապօգնության ժամանումը:
Փարիզյան ակումբի երկրպագուն ձերբակալվել է և հայտարարել է, որ սպանություն է կատարել ալկոհոլային ազդեցության տակ: