11:16 , 17 մարտ, 2013Տոմարի վերաբերյալ սույն վերլուծություններն օգտակար են, սակայն կրոնական կաշկանդվածությունը Բրուտյանին ակնհայտորեն խանգառում է որոշ խորքային հարցերի վերաբերյալ անկողմնապահ մոտեցումներ անելիս: Եզրակացությունները արհեստականորեն հարմարեցվում են քրիստոնեական աշխարհայացքի հետ, ինչը ստվերում է նյութի գիտական արժեքը:
Միտումնավոր լռության է մատնված օգոստոսի 11-ին կամ մարտի 21-ին հայ իրականության մեջ նշված և նշվող ամանորների իրողությունը, շրջանցված է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի հայ ցեղի պաշտամունքային աստվածություններին նվիրված տոնացույցը, մասնավորապես անտեսվում է Հայոց Միհր աստծու տոնը՝ դեկտեմբերի 22-ին, Արևագալի հետ նշելու փաստը: