Հայ-ֆրանսիական զբոսաշրջային «alliance»


11:14 , 11 մարտ, 2017

Մարտի 8-ին Փարիզում ստորագրվել է հայ-ֆրանսիական հուշագիր, որի նպատակն է ամրապնդել համագործակցությունը զբոսաշրջային ոլորտում: Ակնկալվում է, որ հուշագրի շրջանակներում տեղի կունենա հմտությունների և փորձի փոխանակում, զբոսաշրջային ուղղությունների փոխադարձ խթանում զբոսաշրջային գործակալությունների ներգրավմամբ և զբոսաշրջային երթուղիների ներկայացման միջոցով:

Առավել մանրամասն խոսելով հուշագրի մասին՝ պետք է նշել, որ մեծ ուշադրություն կդարձվի գաստրոնոմիայի, մշակույթի, էկոտուրիզմի, մասնագիտական կրթության, լեռնային և գյուղական տուրիզմին: Վերը նշված և մի շարք այլ գործընթացներ կյանքի կոչելու դեպքում կարելի է սպասել տուրիստական հոսքերի ավելացմանը ֆրանկոֆոն երկրից: