ՀՀ ԶՈւ-ն, ԼՂՀ ՊԲ-ն ստիպված են համարժեք պատասխան տալ Ադրբեջանի գործողություններին, որպեսզի «տաք գլուխները հովացվեն». Վիգեն Սարգսյան


11:05 , 11 մարտ, 2017

Tert.am-ը գրում է.

Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում, հետաքրքիր տարածաշրջանում, որտեղ փոփոխություններ են տեղի ունենում ներպետական, տարածաշրջանային, միջազգային հարթություններում: Այս մասին այսօր «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստում, որն անցկացվում է Երևանում, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Տարածաշրջանին ամենակարևոր փոփոխությունը, ըստ Վ. Սարգսյանի, հենց տարածաշրջանի իդենտիֆիկացիան է: Ըստ նրա՝ ԽՍՀՄ փլուզումը, իրադարձությունները հետխորհրդային տարածքում ձևավորեցին նոր մոտեցում, ընկալում տարածաշրջանի նկատմամբ:

«Հարևան Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը որդեգրեցին տարածաշրջանին նոր դեր: Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձություններն էլ, որոնք հեռու են թվում, ևս կարող են ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի վրա: Տարածաշրջանն ինքն իրեն սկսեց այլ կերպ ընդունել: Եթե ինձ հարցնեք, թե որն է տարածաշրջանում տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը, ես կասեմ, որ դա նույնականացումն է»,- ասաց Վիգեն Սարգսյանը: 


Միջազգային հարթությունն էլ, ըստ պաշտպանության նախարարի, փոփոխությունների ենթարկվեց, մեծացավ Չինաստանի դերը, փոխվեցին ԱՄՆ վարչակարգը, ՌԴ-Արևմուտք հարաբերությունները, ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ