Նա ամբողջ ձմեռ շշեր էր հավաքում և ամառանոց տանում․ միայն տեսեք, թե ինչի համար
02:28 , 11 մարտ, 2017
Ինչպես սեփական ձեռքերով սովորական պլաստիկե շշերից ջերմոց պատրաստել:
Ջերմոց՝ սեփական ձեռքերով

Ահա, օրինակ, մի շոտլանդացու ջերմոցը, ով ընդամենը 3 ամսում կարողացավ 7 000 մեկուկես լիտրանոց շիշ հավաքել, հետո դրանցից ընտրեց 1 000-ը և 2 մ երկարությամբ, 2 մ լայնությամբ և 1,9 մ բարձրությամբ ջերմոց պատրաստեց:

Ջերմոցի համար նա նախ փայտե շրջանակ հավաքեց, հետո շշերը հագցրեց իրար վրա՝ ծայրը դնելով մյուսի ծայրում բացված անցքի մեջ:


Կառույցն ամրացրեց շշերի մեջ փայտ դնելով և բոլոր կապերը սոսնձով կպցնելով:
Ահա շշերով ջերմոցի մի քանի օրինակ:

Շշերով կղմինդր պատրաստելու համար նախ կտրիր շշի երկու ծայրերը, կորպուսը մասերի բաժանիր:
Մասերը կպցրու շինարարական ստեպլերով: