Լյուկ Բեսոնը ավարտել է «Տաքսի 5»-ի սցենարը


00:02 , 12 մարտ, 2017

 Ռեժիսոր Լյուկ Բեսոնը սոցցանցերում ցույց է տվել հանրահայտ «Տաքսի» ֆիլմի հերթական մասի ավարտված սցենարը: Instagram-ում հրապարակված լուսանկարում տեսանելի է «Տաքսի» վերնագիրը՝ առանց դրան հաջորդող թվի: Հայտնում է styler.rbc.ua-ը:

 Սակայն, դրա հետ մեկտեղ, Բեսոնը օգտագործել է #Taxi5 հեշթեգը, ինչը ակնարկում է այն մասին, որ ֆիլմի հերոսները այնուամենայնիվ կհայտնվեն շարունակության մեջ: