Լեոնարդո Դի Կապրիոն յուրօրինակ կետին փնտրելու համար կծախսի 50 հազար դոլար


23:48 , 10 մարտ, 2017

 Հայտնի դերասան և պրոդյուսոր Լեոնարդո Դի Կապրիոն ակտիվորեն գրավում է հանրության ուշադրությունը էկոլոգիայի և կենդանիների վերացող տեսակների պահպանության խնդիրների վրա: Վերջերս նա ներդրում է կատարել հետաքրքիր նախագծում. նա աջակցել է ամերիկացի դերասան Էդրիան Գրենյեի ցանկությանը՝ գտնելու այսպես կոչված «աշխարհի ամենամիայնակ կետին», հայտնում է styler.rbc.ua-ն:

 “52: The Search for the Loneliest Whale” անվանմամբ ծրագրի էությունը կայանում է 52 հերցանի կետին գտնելը: Այդ կետի եզակիությունը կայանում է նրանում, որ նա միակն է աշխարհում, որ արձակում է 52 Հց հաճախականության հնչյուններ: