CNN-ի հաղորդավարը նկարահանումների ժամանակ մարդու ուղեղ է կերել ու կիսվել տպավորություններով (Video)


23:45 , 10 մարտ, 2017

CNN-ի հաղորդավար Ռեզա Ասլանը Հնդկաստանում նկարահանումների ժամանակ կանիբալների հետ մեռած մարդու ուղեղ է կերել ու ասել, որ այն փայտածուխի համ ունի։ 

Նա Ֆեյսբուքում գրել է, որ ուղեղը եփված է եղել կրակի վրա։

Ասլանին մարդկային ուղեղ է հյուրասիրել հինդուիստական կրոնական սեկտայի ներկայացուցիչը։ Արարողության ժամանակ հաղորդավարին պատել են մահացածի փոշով, իսկ գլխին հագցրել պսակ՝ ոսկորներից ու ծնոտից։