Բեմ բարձրանալուն պես՝ սկսեցի վայելել օրս. Անուշիկ Ալավերդյան


23:16 , 10 մարտ, 2017
Բեմ բարձրանալուն պես՝ սկսեցի վայելել օրս. Անուշիկ ԱլավերդյանLife.panorama.am-ը գրում է.
 «Mezzo» ակումբում երեկ կայացել է երգչուհի Անուշիկ Ալավերդյանի տոնական համերգային երեկոն, որին ներկա են գտնվել ինչպես հայտնի հյուրեր, այնպես էլ երգչուհու երկրպագուները:
  Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ անասելի ներքին լարվածություն է ունեցել համերգից առաջ.
  «Նախ պետք է ասեմ, որ երեկ ողջ օրը շատ լարված էի: Առհասարակ, դադարից հետո վերադառնալով ասպարեզ՝ զգում եմ, որ յուրաքանչյուր համերգից առաջ չափազանց անհանգստանում եմ: Իսկ երեկվա համերգն էլ ավելի պարտավորեցնող էր ինձ համար: Ինչեւէ, բեմ բարձրանալուն պես՝ կոտրվեց ներքին լարվածությունս եւ սկսեցի վայելել օրս»,- պատմեց Անուշիկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: