23:08 , 10 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Սլովենիայի Մարիբոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել մեծահասակները:
Վազոթ թիրախ՝ նորմալ վազք մրցացևում արծաթե մեդալ նվաճեց աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն Լիլիթ Մկրտչյանը (ԵՀՄՊՄԴ անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան): Այս մասին
Yerkir.am-ին հայտնեցին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Տղամարդկանց մրցաշարում 10 մ օդամղիչ ատրճանակ ձևում Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Առաքելյանը որոկավարման փուլում զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը և չկարողացավ դուրս գալ եզրափակիչ: