[Անսիրտ Բարբարա] Ինչպես են կուբացիներին խաբելով բերում Երևան ու «քցում»
22:46 , 10 մարտ, 2017
Newmag-ը գրում է.
Այսօր հայտնի է դարձել մի անսովոր քրեական պատմության մասին, որի մանրամասները հրապարակել է Հայաստանի քննչական կոմիտեն: Զտելով ու մարդկային լեզվով թարգմանելով գրասենյակային մամուլի հաղորդագրությունը, ահա թե ինչ է պարզվել:
Այս պատմությունը սկսվում է Կուբայում: Կուբայի քաղաքացի Գոմեսը ծանոթանում է Բարբարա անունով մի կնոջ հետ, ով խոստանում է փողով կազմակերպել նրա ընտանիքի մշտական տեղափոխումը ԱՄՆ: Բարբարան ասում է, որ դա հնարավոր է անել Հայաստանում և դրա համար անհրաժեշտ է, որ ընտանիքը մեկնի Երևան:
Պայմանավորվածության համաձայն 6 հոգանոց ընտանիքը Հավանա-Մոսկվա-Երևան չվերթով ժամանում է Հայաստան, որտեղ նրանց դիմավորում են իրենց համերկրացիները` Կուբայի երկու քաղաքացի: Հենց նրանց էլ Գոմեսը փոխանցում է 36.300 դոլար և 2.000 եվրո։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: