23:00 , 10 մարտ, 2017‹‹Չես պատկերացնում, նրա ամուսինը...››, ‹‹...բայց իրականում ոչ էլ մասնագետ է...››, ‹‹վայ, բայց էս ինչ անճաշակ ա...››, ‹‹բա գիտե՞ս ինչ եմ իմացել ... մասին...›› . յուրաքանչյուրս գոնե մեկ անգամ լսել ենք նման արտահայտություններ: Լսե՞լ, շատերս հենց ինքներս ենք նման խոսակցություններ սկսում: Մարդիկ պարզապես խելագարվում են բամբասեու համար: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մեր զրույցների 80%-ը բաղկացած է այլոց և նրանց սովորությունները քննարկելուց:

Ըստ հոգեբանների՝ գլխավոր պատճառը մարդու՝ հասարակության հետ կապեր հաստատելու գործընթացն արագացնելու ցանկությունն է:

Թվում է, թե ասեկոսներն ամենուր են, և դրանցից անհնար է խույս տալ: Սակայն հոգեբաններն առաջարկում են մի շատ պարզ արտահայտություն, որը կկանգնեցնի բամբասանքներ տարածողին: Երբ ինչ-որ մեկը փորձում է ձեզ ներքաշել նմանատիպ մի տհաճ խոսակցության մեջ, պարզապես ասեք հետևյալը՝
Պարզ արտահայտություն է, այնպես չէ՞: Այնուամենայնիվ այն չափազանց էֆեկտիվ է:
Ասեկոսեներն անվնաս չեն: Դրանք կարող են բացասաբար անդրադառնալ մարդու թե՛ հոգեվիճակի և թե՛ համբավի վրա: Կարևոր է գիտակցել, որ բամբասելիս դուք ուղղակիորեն կամ անուղղակիորեն վնաս եք հասցնում մարդուն: Այսպիսով՝ հաջորդ անգամ, երբ ձեզ փորձեն ներքաշել նմանատիպ խոսակցության մեջ, պարզապես ասեք՝ ‹‹ինչու՞ ես ինձ դա ասում›› արտահայտությունը և վերջ տվեք բացասական ինֆորմացիայի հոսքին: