Գլխավոր դատախազը հիշեցրել է, որ եթե ընտրակաշառք ստացողն այդ մասին տեղեկացնի իրավապահ մարմիններին, կազատվի քրեական պատասխանատվությունից
22:00 , 10 մարտ, 2017
Aysor.am-ը գրում է.
Մարտի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքում իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԸՀնախագահ Տիգրան Մուկուչյանը, Հայաստանում ԵՄ, ԵԽ պատվիրակության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի, ՀՀ ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ աշխատանքային հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումների և ստացված ահազանգերի ուսումնասիրմանը, վերլուծությանը, ըստ ենթակայության ուղարկելու, դրանց հիման վրա ստուգողական գործողություններ կատարելու, նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման և մի շարք այլ հարցերում իրավապահ մարմինների գործառույթների համակարգված իրականացմանը, իրավապահ մարմինների, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքացիական հասարակության ու դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: