21:53 , 10 մարտ, 2017
Գերմանացի կատակերգակ և հեռուստահաղորդավար Յան Բեմերմանը բողոքարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասին իր բանաստեղծությունից որոշակի հատվածներ մեջբերելու արգելանքի վերաբերյալ դատարանի որոշումը՝ տեղեկացնում է Spiegel-ը:
«Դուք չեք կարող գեղարվեստական ստեղծագործությունը առանձին հատվածների բաժանել»,- հայտարարել է նրա փաստաբան Քրիստիան Շերցը:
Նրա խոսքով՝ Բեմերմանը «չի ընդունի դատարանի որոշմանը հետևած իր հիմնական իրավունքների սահմանափակումները»:
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերին հայտարարվեց, որ Գերմանիայում դադարեցվել է Բեմերմանի նկատմամբ հետաքննությունը: