Իսպանիայի թագավորն ու թագուհին ընդունել են Եղիսաբեթ II-ի՝ Բրիտանիա այցելելու հրավերը


21:24 , 10 մարտ, 2017

 Իսպանիայի թագավորն ու թագուհին ընդունել են Եղիսաբեթ II-ի՝ պետական այցով Մեծ Բրիտանիա այցելելու հրավերը, հաղորդվում է թագավորական ընտանիքի Twitter-ում: Ֆիլիպ VI-ի և նրա կին Լետիսիի այցը պլանավորված է հունիսին:

Ինչպես հայտնում է Hello-ն՝ նրանք կապրեն Բուքինհեմյան պալատում: Այցի ծրագիրը դեռևս չի հրապարակվել: