21:12 , 10 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 10-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին։
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության ենթակայության տակ գտնվող ոլորտներում Հայաստան-Լիտվա համագործակցության ուղիները, հետագա գործակցության ծրագրերը:
Նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ համագործակցության մեծ հեռանկար է տեսնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Կողմերը քննարկել են նաև Լիտվայից Հայաստան տրանսպորտային միջանցքին, ուղևորափոխադրումներին և բեռնափոխադրումներին, ճանապարհային անվտանգության միջոցառումներին առնչվող մի շարք հարցեր։