Արագածոտնում թոշակառուն ինքնասպանություն է գործել ծառից կախվելու միջոցով
20:55 , 10 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Tert.am-ի տեղեկություններով Արագածոտնի մարզի Վերին Սասունիկ գյուղում թոշակառուն ինքնասպանություն է գործել:
Ինքնասպանության լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Ոստիկանության լրատվական ծառայության բաժնի պետ Էդգար Ջանոյանն, ասելով, որ մարտի 10-ին, ժամը 10:50-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Վերին Սասունիկ գյուղից Լեռնարոտ տանող ճանապարհին ծառից տղամարդ է կախված:
«Պարզվել է, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում 1938-ին ծնված Ռ.Գ.-ն ինքնասպանություն է գործել գյուղի վերջնամասում ճանապարհի ձախակողմյան հատվածում ծառից հակի թելով կախելու միջոցով»,-ասաց Ջանոյանը, հավելելով, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: