19:10 , 10 մարտ, 2017
Panorama.am-ը գրում է.
ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով բեկորային վնասվածքներ ստացած պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանի առողջական վիճակում նկատվում է դրական փոփոխություն: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՊՆ-ի փոխանցմամբ՝ Նարեկ Գրիգորյանը գիտակցության է եկել և այժմ բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանրից գնահատում են կայուն ծանր:
Մյուս զինծառայողների՝ Պերճ Գաբրիելյանի և Էրիկ Սահակյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։