18:07 , 10 մարտ, 2017
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հետնախորշերում հայտնաբերվել է Ռամսես 2-րդ փարավոնի 8 մետրանոց արձանը, որը հին եգիպտական թագավորությունն իշխել է շուրջ 3000 տարի առաջ, հաղորդում է Daily Mail պարբերականը:
Երկրի իշխանությունները գտածոն անվանել են պատմության մեջ ամենակարևորագույններից մեկը: Հնագետները շարունակում են պեղումները, արդեն հայտնաբերվել է արձանի գլուխը, աջ կանջը, աջ աչքի մի հատվածը:
Ռամսես 2-րդը Հին Եգիպտոսի ամենահայտնի փարավոններից է, նա իշխել է մ.թ.ա. 1279-1213թթ.:
