23:33 , 16 մարտ, 2013Ցանկալիա ձեր մեկնաբանությունները կամ ուղղումները այս գրառումը առավել բովանդակալից ու ամփոփ դարձնելու նպատակով:
Թրենդը գրաֆիկական դիզայնում կատարման յուրատեսակ էսթետիկական արտահայտում ա, որը սովորաբար հաստատվում ա ժամանակակից ոճային պահանջների լայն կիրառման գենեռացիայի արդյունքում:
Թրենդը, ըստ էության, զգալի կարճ կյանք ա ունենում` ի տարբերության ոճի, որը հաստատակամ ձևաչափ ունի: Նաև թրենդների ինքնաբուխ ստեղծմանը գրաֆիկական դիզայնում շատ ա նպաստում մի քանի ոճերի համադրության, խառնուրդի արդյունքում, որը հեշտությամբ կարելիա վերլուծել, դիզայնեռների գործելաոճին նայելով, տոեստ դիզայնեռները ազդված են լինում մի քանի բաներից, ապա ստեղծագործում ինչ-որ մի ընդհանուր բան, հաջողության դեպքում:
Օրինակ՝ ասում են 80-ականների ոճ, բայց 2012-ի թրենդներ:
Թրենդը գրաֆիկական դիզայնում նաև ունի տեղային յուրահատկություն` կրկին ի տարբերություն ոճի, այսինքն` այն կարող ա յուրատեսակ արտահայտում ունենալ վեբդիզայնում և լրիվ ուրիշ արտահայտում գովազդային և այլ ուղղություններում:
Թրենդը լոգոներում, իհարկե, շատ տարածված բան ա, երևի ամենա շատ օգտագործվող ուղություննա գրաֆիկական դիզայնում, ամեն տարի մի ուղղություն բզտրվում ա, հիմնականում փոխվում են օգտագործվող էլեմենտների կատարման ձևաչափը ու գունային գամաները. շատ հեշտ կարելիա զուգահեռներ տանել առավել ակնհայտ բացատրելու համար դարասզբի իմպրեսիոնիզմի հետ, էն ժամանակ էլ էր չէ ինչ ուզես կատարվում, բայց մեծ հաշվով նույն բաները. կուբիզմ, պուանտելիզ, ֆիգեվոինչիզմ... ու էլի նույն իմպրեսիոնիզմի նման կոնկրետ հեղինակների առաջնորդությամբ, մեկը մի բան բոցում էր ու գնաաաց, լռիվ նույննա հիմա, մի դիզայնեռ մի բան բստրում ա դա դառնում ա թրենդ: Իհարկե խոսքը ոչ թե բառդակի մասին ա այլ, հաջողված կայֆոտ թրենդերի ու իսկականից բոց դիզայնեռների, ովքեր կերտել ու կերտում են էտ բոցերը. իհարկե ամենատարբեր ազդեցությունների արդյունք ա դա, բայց չշեղվեմ:
Անխոս թրենդային կատարումը շատ տարածված ա. թրենդայացումը ունի ռիսկեր, որոնցից ամենատարածվածը յուրահատկության թուլացումնա, որը կարելիա անթուլատրելի համարել ամբիցիոզ նախագծերի ժամանակ:
Եվ վերջում նշեմ, որ այնքան էլ հեշտ չի տարբերել թրենդերը իրարից, քանի որ օրինակները ահռելի են: